Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին վստահ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ընդհանուր լեզու կգտնեն եւ համաձայնություն ձեռք կբերեն, հաղորդում է «Վրաստան Online»-ը:
«Վրաստանի իշխանությունը անհանգիստ է մեր երկու եղբայր պետությունների միջեւ ստեղծված իրավիճակից: Ես միանում եմ տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը նպաստելու կոչերին: Սա մեծ նշանակություն ունի ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար: Տարածաշրջանի կայունությունը մեզ բոլորիս է անհրաժեշտ: Երկու երկրների միջեւ երկխոսությունը պետք է շարունակվի եւ ես վստահ եմ, որ նրանք ընդհանուր լեզու կգտնեն», - նշել է նախագահը:





























