Ի պատասխան «Բարեւ Երեւան» խմբակցության նամակի, Քաղաքապետի ստորագրությամբ օգոստոսի 1-ի թիվ 01/05-45846հ գրությամբ տրամադրվել է Երեւան քաղաքում ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն չստացած 32 գիշերային ակումբների ցանկը:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի ուղարկած հաղորդագրությունից: