Հոգեբանները վերջերս անցկացրած հետազոտության արդյունքում ապացուցել են, որ ալհոկոլի հանդեպ հակվածությունը կարելի է բացահայտել դեռեւս վաղ տարիքում:

Հետազոտության համար մասնագետները մինչեւ 15 տարեկան ավելի քան 1.000 երեխայի են հրավիրել: Նրանք ուսումնասիրել են երեխաների բնավորությունն ու հաղորդասիրությունը: Ըստ Svopi-ի, պարզվել է, որ ալկոհոլի հանդեպ հակումը կարելի է բացահայտել 5 տարեկանում:

Գիտնականների հավաստմամբ, վաղ տարիքում ցածր հաղորդասիրությամբ եւ զգացմունքային անկայունությամբ երեխաները դեռահասության շրջանում ավելի հակված են ալկոհոլիզմի: