Առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը Հայաստանի առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին ժամերին եւ երեկոյան սպասվում է անձրեւ եւ կարկուտ, որոնք կուղեկցվեն քամու ուժգնությամբ մինչեւ 18-23 մ/վրկ.: Ջերմաստիճանի նվազումը կշարունակվի:
«Հայպետհիդրոմետ»-ի տվյալներով՝ Երեւանում երեկոյան ժամերին սպասվում է կարկուտ, հնարավոր է քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վրկ.: Կա կարճատեւ անձրեւի հավանականություն:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17+20, իսկ վաղը ցերեկը՝ +31+33 աստիճան:
Ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում. Գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+25,
Կոտայքում. Գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+25,
Գեղարքունիքում. Գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+25,
Լոռիում. Գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +21+26,
Տավուշում. Գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24+29,
Արագածոտնի լեռներում. Գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+25,
Արագածոտնի նախալեռներում. Գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +29+32,
Արարատում. Գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +30+33,
Արմավիրում. Գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +30+33,
Վայոց Ձորի լեռներում. Գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+25,
Վայոց Ձորի նախալեռներում. Գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +30+33,
Սյունիքի հովիտներում. Գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +29+32,
Սյունիքի նախալեռներում. Գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+26,
Լեռնային Ղարաբաղում. Գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +28+31.





























