ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլահ Գյուլենը երկար լռությունից հետո պատասխանել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վիրավորանքներին՝ կրկին անեծք հնչեցնելով։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Ֆեթուլահ Գյուլենն  իրեն պատկանող Herkul.org կայքում պատասխանել է իրեն եւ իր շարժմանը «զինված բանդա», «զուգահեռ պետություն» , «հանցախումբ» անվանած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Գյուլենը պատասխանի մեջ ասել է. «Ով զուգահեռ է, Աստված թող նրա պատիժը տա, ով հանցախումբ է, ով ուզում է թուրք ազգին վատություն անի, ով ազգի հասանելիքից մեկ ցորեն նույնիսկ հարամ ուտի, թող Աստված նրա պատիժը տա»,-ասել էՖեթուլլահ Գյուլենը։

Ֆեթուլահ Գյուլենը խոշոր կրոնա-հասարակական շարժման առաջնորդ է, արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի տեսության կրող: Նրա կողմից ղեկավարվող Գյուլենի համայնքը թե Թուրքիայում, թե դրանից դուրս ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ:

Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողությունն ընդդեմ վարչապետի եւ նախարարների դեմ։