Օգոստոսի 14-ին հոգեւոր այրերը Անակլիայում «Կազանտիպի» դեմ բողոքի ակցիա կկազամակերպեն, այդ մասին «IPN»-ին հաղորդել է Սուրբ երրորդություն մայր տաճարի ծայրագույն վարդապետ հայր Անտիմոզը: Նրա խոսքով՝ ակցիան խաղաղ կլինի եւ եկեղեցին հոտի հետ պատրաստվում է դրա անցկացմանը:

«Օգոստոսի 14-ին Անակլիայում մեծ ակցիա է ծրագրվում: Մարդիկ չգիտեն՝ ինչ է նշանակում «Կազանտիպ»: Ես նույնպես այն սովորական զվարճալիք էի համարում, սակայն հետո հետաքրքրվեցի, կարդացի նրանց կանոնադրությունը, մի շարք կադրեր դիտեցի եւ զարմացա: Դա բացարձակապես ամեն ինչի ՝ թմրանյութերի, սեքսի, պոռնոգրաֆիայի ազատություն է: Նրանք ունեն իերնց կանոնադրությունը եւ կանոնները, ունեն իրենց նախագահը, ով իրեն հրաշագործ է հռչակել: Դա զոհաբերություն է: Նրանք ասում են, որ այնտեղ սեքս եւ թմրանյութ չկա: Դա նշանակություն չունի, այն զոհաբերության մատուցում է սատանային», նշել է հայր Անտիմոզը:

Վարդապետի գնահատմամբ՝ «Կազանտիպում» տեղի ունեցած ցանկացած բան Վրաստանի վզին փաթաթած գաղափարախոսություն է:

«Կազանտիպ» փառատոնը պետք է անցնի Անակլիայում, օգոստոսի 20-30-ը: