ԵԱՀԿ Մինսկի խումբը ջանքեր է գործադրում, որպեսզի ղարաբաղյան հակամարտության կողմերը հիմնախնդրի՝ քաղաքական սկզբունքներով կարգավորման մասին փաստաթուղթ ընդունեն: Այս մասին ИТАР-ТАСС-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Անկասկած, անհանգստացնում է այն, ինչ տեղի է ունենում, այսպես կոչված, շփման գծում (Լեռնային Ղարաբաղում),- նշել է Լավրովը:- Կողմերը միմյանց մեղադրում են սադրիչ գործողությունների համար: Նախկինում նույնպես նման բան եղել է եւ, ցավոք, արդեն տարիներ շարունակ մենք պարբերաբար նման իրավիճակի ականատես ենք լինում, բայց այս անգամ այն ավելի սուր է ընկալվում եւ մատուցվում»:
«Հակամարտությունը չափազանց զգացմունքային է ընդունվում երկու կողմից էլ: Մենք, որպես Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, բավականաչափ ջանքեր ենք գործադրում ամերիկյան եւ ֆրանսիական կողմի մեր գործընկերների հետ, որպեսզի օգնենք ինչ-որ կերպ լուծել այն մի քանի խնդիրները, որոնք առայժմ խոչընդոտում են քաղաքական սկզբունքներով հակամարտության լուծման փաստաթղթի ընդունմանը: Փորձում ենք այդ մի քանի խնդիրներն ամեն դեպքում այնպիսի կետի, որպեսզի կողմերն իրենց համար ընդունելի փաթեթ ձեւակերպեն»,- հավելել է Սերգեյ Լավրովը:





























