2015թ. ծայրաստիճան աղքատության շեմին գտնվող ոչ մի թոշակառու չի մնա: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, լրագրողներին հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը:

Նա նշեց, որ այժմ ծայրաստիճան աղքատության շեմից (22 հազար դրամ) ավելի ցածր թոշակ են ստանում 13 հազար թոշակառուներ, կամ մոտ 450 հազար թոշակառուների 3%-ը: Միեւնույն ժամանակ, այս թիվը կգերազանցեր 45 հազարը, եթե պետությունը չբարեփոխեր 2014թ.-ի հունվարի 1-ից հետո կենսաթոշակների չափը հաշվարկելու կարգը: Մասնավորապես թոշակառուներին տրվող բոլոր վճարումները՝ թոշակ, զիվորական կենսաթոշակառուներին եւ զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող պարգեւավճարներ, սոցիալական արտոնություններ՝ այժմ հնարավորություն են ստանում «մեկ պատուհանից» օգտվելու: Դա թույլ է տալիս գնահատել թոշակառուների ընդհանուր եկամուտները եւ առաջին հերթին հոգալ նրանց ավելի ցածր եկամուտ ունեցողների մասին:

2015թ. սկզբից միջին կենսաթոշակները կբարձրանան մոտ 15%-ով: Սաիյանը ընդգծեց, որ 15%-ը միջինացված ցուցանիշ է, այլ ոչ համընդհանուր: Պետության խնդիրն է հնարավորինս քիչ աղքատ թոշակառուներ ունենալը, ըստ այդմ թիրախավորվում են ցածր կենսաթոշակները: