Դեռատիզացիոն աշխատանքները մայրաքաղաքում կակտիվացվեն: Այս մասին նշվել է այսօր՝ օգոստոսի 4-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերում առնետները ոչնչացնելու ուղղությամբ տարվող դեռատիզացիոն աշխատանքների հետ կապված, հաշվի առնելով բնակիչների դժգոհությունները, վարչական շրջանների ղեկավարներին խստորեն հանձնարարվել է համատիրությունների հետ համատեղ ակտիվացնել աշխատանքներն ու աղբախցերի կանոնավոր ախտանում իրականացնել:





























