Շեֆիլդի համալսարանի հետազոտողների խումբը գտել է ոչ թանկ եւ արդյունավետ արեւային մարտկոցների ստեղծման միջոցը: Դրան հասնել հաջողվել է՝ հատուկ բաղադրություն մշակելով, որը կարելի է լցնել ցանկացած մակերեւույթ՝ այն վերածելով էլեկտրաէներգիայի աղբյուրի:

Նոր բաղադրության հիմում ընկած է կալցիումի տիտանատը՝ հանքանյութ է, որն  ընդունակ է յուրացնել արեւային էներգիան այնքան լավ, որքան սիլիցիումը:

Վերջին հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ կալցիումի տիտանատում թաթախված մարտկոցները 11 % ադյունավետություն են ցույց տալիս, կատարյալ պայմաններում այդ ցուցանիշը կարող է հասնել 19% (սիլիցիումի արդյունավետությունը 25% է):

Թեւ այս երկու ակնհայտ առավելությունները ի օգուտ կալցիումի տիտանատի են՝ այն սիլիցիումից ավելի էժան է ինչպես նաեւ մակերեսին քսվող շերտի հաստությունը 1 մկմ է, այն դեպքում, երբ սիլիցիումային արեւային մարտկոցների համար նյութի շերտի հաստությունը պետք է 180 մկմ-ից ավելի լինի, հաղորդում է Informing-ը:

Բացի այդ, տիտանատի շերտը հատուկ սարքի օգնությամբ լցնելը շատ հեշտ է, ինչը զգալիորեն կէժանացնի արեւաին մարտկոցների արտադրությունը: