Ծառի բունը, որի ճյուղերի տակ բրիտանացի հեղինակը իր ստեղծագործություններ է շարադրել, ծերությունից ճաքել է: Սոճին տնկվել է 1799թ., այն 215 տարեկան է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Օքսֆորդի համալսարանի անգլերենի եւ գրականության պրոֆեսոր Թոլքիենը շատ հաճախ իր ազատ ժամանակն անց էր կացնում ծառի ստվերի տակ: Սակայն ժամանակը չխնայեց նաեւ «Թոլիքենի ծառին»:

Մինչեւ վերջին ժամանակներս «սեւ սոճին» Թոլքիենի երկրպագուների համար սրբավայր էր, նրա տակ հավաքվում են՝ գրքեր կարդալու, «էյֆելյան» երգեր լսելու համար:

 Ծառի երկու ճյուղերը պոկվելուց հետո քաղաքի մունիցիպալ խորհուրդը, մասնագետների խորհրդով որոշում է ընդունվել կտրել սոճին եւ այդ նույն վայրում տնկել դրա սերմերը:

Թոլքիենի վերջին լուսանկարն արվել է նրա մահվանից կարճ ժամանակ առաջ, 1973թ. օգոստոսի 9-ին: