Մալագա նահանգի Ռինկոն-դե-լա-Վիկտորիա անդալուզյան մարզի  քաղաքային իշխանությունները կտուգանեն ավազե քանդակներ ստեղծողներին, որոնք փորձում են իրենց տաղանդով գումար վաստակել:

Քաղաքային իշխանությունների հաղորդագրության մեջ նշվում է. «Քաղաքապետարանը հրահանգ է ստացել արգելել այսպես կոչված «խոշոր չափի կառույցների» ստեղծումը, եթե դրանց նպատակն է շահույթը:

Քաղաքապետարանի ներկայացուցիչը հաղորդել է, որ այն դեպքում, երբ հեղինակը ցանկանում է ավազից քանդակ ստեղծել հանուն շահույթի, նա պետք է նախօրոք դիմում ներկայացնի պաշտոնական թույլտվության համար: Հակառակ դեպքում նրանք կտուգանեն, հաղոդրդում է «Noticia»-ն:

Կախված իրավիճակից տուգանքները կտատանվեն 60-750 եվրոյի սահմաններում, սակայն առանձին լուրջ դեպքերում, երբ տարածքին վնաս հասցնելու սպառնալիք է առկա, տուգանքի չափը կարող է հասնել մինչեւ 3000 եվրոյի: