Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը պետք է զորքերին զորամասեր վերադարձնի: Նման կարծիք հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում:
Այն մասին հարցին, թե ինչով է պայմանավորված հակամարտության սրումը եւ կարող է այն անդառնալի բնույթ ունենալ, դեսպանը հայտարարել է, որ չի ցանկանում հավատալ, թե կունենա. «Բանն այն է, որ այս կոնֆլիկտում միջադեպերն արդեն հաճախակի էին դարձել: Ընդհանուր իրավիճակն է պատճառը: Բանն այն է, որ տանուլ տալով մարտական գործողությունները 20 տարի առաջ, Ադրբեջանի ղեկավարությունը փոխզիջումներ որոնելու փոխարեն, պայքարելով ընդդեմ բռնազավթման, ցավոք, քիչ ջանք չի թափում, որպեսզի ամրապնդի ներկայիս ստատուս-քվոն: Այս միջադեպերի նախաշեմին Բաքվի հենց այս քաղաքականությունն է»:
Նրա խոսքով՝ տպավորությունն այնպիսին է, որ դե պահպանվում է այս հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու փորձերի անհնարինության միասնական մոտցումը: «Ես նույնիսկ բարի նախանձով նախանձում եմ նրան, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի արդի համանախագհներն աշխատում են բավական սահուն կերպով, ինչն, իհարեկ, իմ ժամանակ պակասում էր»,- նշել է Վլադիմիր Կազիմիրովը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների օգոստոսի 8-9-ը Սոչիում կայանալիք հանդիպմանը, եւ նրան, թե կարող է արդյոք այն զորքերին զորամասեր վերադարձնել, Կազիմիրովը նշել է. «Պետք է վերադարձնի: Կարծում եմ, այդ հանդիպման իմաստը դրանում է կայանում: Այս իրավիճակում, հավանականորեն, այդ խնդիրն առաջնային կլինի»:





























