Ռուսաստանին անհրաժեշտ է արգելել նաթվի մատակարարումը Բելառուս, եթե Մինսկն օգնություն ցուցաբերի Կիեւին: Այդ մասին «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ԱՊՀ, եվրասիական ինտեգրացման եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով պետդումայի հանձնաժողովի անդամ Ռոման Խուդյակովը, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Նրա խոսքով, հայտնի է, որ Ուկրաինան այս «վառելանյութի օգնությամբ լիցքավորում է տանկեր, զրահատեխնիկա եւ այլ ռազմական տեխնիկա, որոնք մասնակցում են Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում ընթացող մարտերին»: «Միթե Լուկաշենկոն չի հասկանում, որ օգնելով Պորոշենկոյին, նա ոչնչացնում է Ուկրաինայի եղբայրական ժողովրդին»,- հայտարարել է Խուդյակովը: Բելառուս առաջնորդի գործողությունները, ընդգծել է նա, Ռուսաստանի հանդեպ բարեկամական չեն եւ մտածված չեն: «Եթե Բելառուսը նման քայլի գնա եւ ֆինանսավորի Դոնեցկի ու Լուգանսկի դեմ մղվող պատերազմը, այն ժամանակ մենք, իմ կարծիքով, պետք է դադարեցենք ամեն տեսակ վառելանյութի մատակարարումն այդ երկիր»,- նշել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյի հետ զրույցում հայտարարել է, որ Մինսկը կօգնի Կիեւին նավթանյութերի հարցում:




























