Օգոստոսի 4-5-ը Հայաստանի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում այրվել է 400 քմ, Բջնի գյուղում՝ 1000 քմ, Աբովյան քաղաքի Օգոստոսի 23 փողոցում՝ 100 քմ, Տավուշի մարզի Դովեղ գյուղում՝ 15 հա, Իջեւան քաղաքի ՊՆ թիվ № հրաձգարանում՝ 5 հա, Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածում (27-րդ կմ)՝ 2 հա, Արամուս-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ 1500 քմ խոտածածկ տարածք:

Երեւանի Հրազդանի կիրճում՝ «Գետափ» ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվել է 1500 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են եւ մարել: