Իսրայելի պաշտպանության բանակը ավարտել է ահաբեկիչների թունելների ոչնչացումը եւ Գազայի հատվածից դուրս է բերում իր զորքերը: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարությանը:

«Բանակը ավարտին է հասցրել  մեզ հայտնի վերջին թունելի չեզոքացումը եւ դուրս Գազայի հատվածից 72-ժամյա հրադադարը սկսվելուն պես» դուրս կբերի իր զորքերը - նշել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ, Իսրայելն համաձայնել էր եռօրյա հումանիտար հրադադարի մասին Եգիպտոսի առաջարկությանը:

«Իսրայելը սկզբնապես սատարել է եգիպտական նախաձեռնությունը, ինչպես նաեւ սկզբնապես պնդել, որ կրակը կդադարեցվի առանց որոշակի նախապայմանների», հաղորդել է Երուսաղեմի կառավարական աղբյուրը:

«Եթե հրադադարի համաձայնության պայմանները իրականացվեն, ապա Գազայում Իսրայելի ռազմական ներկայության անհրաժեշտություն չի լինի», - հավելել է նա:

Պաղեստինյան խմբավորումների ներկայացուցիչները նույնպես հայտարարել են, որ սատարում են Գազայի հատվածում ժամանակավոր հրադադարի մասին Եգիպտոսի առաջարկությանը: Ընդ որում, հրադադարի ուժի մեջ մտնելու վերջին վայրկյաններին ծայրահեղականները մի քանի հրթիռ են բաց թողել իսրայելական քաղաքների ուղղությամբ:

72-ժամյա հրադադարը, ինչպես սպասվում է, թույլ կտա Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման բանակցային գործընթաց սկսել: