Հաքեր Ռուբեն Սանտամարտան բացահայտել է խոցելիություն, որի օգնությամբ կարելի է կոտրել ուղեւորատար ինքնաթիռների կապի արբանյակային համակարգը, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով CBCNews-ին:
IOActive ընկերության կիբեռանվտանգության ոլորտի հետազոտողը հայտարարել է, որ վերջինիս հաջողվել է օդանավի WiFi-կապի միջոցով հասանելի դարձնել նրա արբանյակային սարքավորումները:
Տեսականորեն չարագործը կարող է զավթել եւ փոխել ինքնաթիռի նավագնացության համակարգում օգտագործվող կապի համակարգերի տվյալները:
Սանտամարտայի բացահայտված ամենամեծ խոցելությունն այն է, որ կապի արբանյակայան համակարգի տարբեր օղակներ կարելի է մտնել մեկ մուտքանունով եւ ծածկագրով: Սա արվել է ինժեներների կողմից դրա սպասարկումը հեշտացնելու նպատակով:
Սանտամարտան հայտնաբերել է, որ այս արտակարգ կարեւոր հաշվառման տվյալները կարելի է ստանել արբանյակային սարքավորման միջնակար շերտից, իսկ հետո օգտագործել դրանք օդանավի կապի ենթակառուցվածքի ելակետային տարրերի նկատմամբ մուտք ունենալու համար:





























