Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության անհատական մրցավազքի առաջին օրվա արդյունքներով հաղթանակ է տարել Ռուսաստանի հավաքականը, հայտարարել է մրցույթի գլխավոր դատավոր, գեներալ-լեյտենանտ Յուրի Պետրովը: «Երկրներն անվանում եմ՝ ըստ ժամանակային ցուցանիշների: 26 րոպե 39 վայրկյան ժամանակ է ցույց տվել Ռուսաստանի Դաշնությունը», - ասել է Պետրովը:

28 րոպե 58 վայրկյան արդյունքով Հայաստանը երկրորդ տեղում է հայտնվել, իսկ լավագույնների եռյակը եզրափակում է Ղազախստանը՝ 29 րոպե 53 վայրկյան ցուցանիշով:

Պետրովի խոսքով՝ առանց տուգանային ժամանակի եւ բոլոր պահանջների կատարմամբ միայն 3 թիմ է հանդես եկել՝ ՌԴ-ը, Հայաստանը եւ Չինաստանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Տանկային բիաթլոնի աշխարհի առաջին առաջնության մեկնարկել է օգոստոսի 4-ին, Ալաբինո մերձմոսկովյան հրաձգրանում եւ կշարունակվի մինչեւ օգոստոսի 16-ը: Մրցույթին մասնակցում են 12 երկրի հավաքականներ, այդ թվում՝ Ռուսաստանը, Անգոլան, Հայաստանը, Բելառուսը, Վենեսուելան, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը եւ այլն: 20 պետությունների պատվիրակություններ հանդես են գալիս դիտորդի կարգավիճակում: