Քյոլն քաղաքում բնակվող անչափահասը որոշել է պոմպով հեռացնել լճի ողջ ջուրը, որպեսզի գտնի խորտակված սմարթֆոնը, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Metro-ին: Պատանին հեռախոսը գցել է ջուրը ընկերների ձկնորսության ժամանակ: Երիտասարդը ջուրը հեռացրել է հասարակական զուգարանի մոտակայքում պոմպի եւ երկու փողերի միջոցով, սակայն նրան այդպես էլ չի հաջողվել գտնել հեռախոսը:
Շուտով պոմպահանման գործընթացը սկսելուց հետո հասարակական զուգարանի զուգարակոնքի ջուրը սկսել դուրս գալ եզրերից: Պարզվել է, որ սանտեխնիկան չի միացվել կոյուղային համակարգին: Մի քանի ժամ անց կայանի սեփականատերը, որի կողքին է գտնվում այդ զուգարանը, նկատել է, որ շինության շուրջ հսկայական ջրափոս է առաջացել: Տղամարդը ոստիկանություն է կանչել: Դեպքի վայր ժամանած իրավապահները արագորեն գտել են դպրոցականին եւ տուգանել վերջինին զուգարանը վնասելու եւ լճակը ցամաքեցնելու փորձի համար:
Անչափահասը ոստիկաններին պատմել է, որ նա ամենասկզբից հասկացել է, որ հեռախոսը, հավանաբար, չի ստացվի վերականգնել: Սակայն նրա համար շատ կարեւոր են եղել սարքի հիշողությունում պահվող հեռախոսային կոնտակտները, լուսանկարները եւ տեսահոլովակները:





























