Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի օդանավերն ուղեկցում են ուղեւորատար ինքնաթիռը՝ դրանում կասկածելի սարքի մասին տեղեկության պատճառով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:
Qatar Airways ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի օդաչուները հայտարարել են, որ օդանավում կասկածելի սարք կա:
Ռազմական ավիացիան օդանավն ուղեկցելու է մինչեւ Մանչեսթերի օդանավակայան, ուր արդեն ժամանել են նաեւ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները:
Ներկայում պարզվում են միջադեպի հանգամանքները:





























