«Քաթարական ավիաուղիների» Airbus A330 ինքնաթիռը Մանչեսթերի օդանավակայան է ժամանել Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի կործանիչների ուղեկցությամբ:
Մանչեսթերի ոստիկանության տեղեկություններով՝ ռազմական ավիացիայի միջամտությունը պահանջվել էր «Ինքնաթիռում պայթուցիկ սարքի հնարավոր առկայության մասին օդաչուի ստացված տեղեկատվության պատճառով»:
«Մենք չգիտեինք՝ որքանով էր էական սպառնալիքը, սակայն իրավիճակին անհրաժեշտ էր բացարձակապես լրջորեն մոտենալ», - ասել է ավագ սուպերինտենդանտ Ջոն Օ՛Հարան, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Նրա խոսքով՝ օդանավակայանում եւ ամառային դաշտում ոստիկանության եւ այլ ծառայությունների ներկայացուցիչներ են գտնվում:
Հայտնի է, որ Մանչեսթեր ուղեւորվող չվերթներից առնվազն մեկը վերաուղղորդվել է այլ օդանավակայան:





























