Գիտնականները խոստանում են, որ մարդու գործունեությունը մի քանի տասնյակ տարի հետո աղետալի կլինի: Մասնավորապես, մասնագետները բերքատվության կտրուկ կրճատում են կանխատեսում:

Հոնկոնգի համալսարանի, Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի եւ Կոլորադոյի պետական համալսարանի գիտնականների հետազոտության համաձայն, գլոբալ տաքացումն ու օդի աղտոտումը 2050թ. կհանգեցնեն բերքատվության ծավալների աննախադեպ կրճատմանը:

Առաջին հերթին, հետազոտողների կարծիքով կկրճատվի բրնձի, ցորենի, եգիպտացորենի եւ սոյայի բերքատվությունը: Փորձագետների կարծիքով, 2050թ. այդ մշակաբույսերի բերքատվությունը գլոբալ տաքացման արդյունքում մոտ 10%-ով կնվազի: Ընդ որում, բերքի կորստի տոկոսը ավելի բարձր կլինի, եթե դրան հավելենք օդի աղտոտման գործոնը, հաղորդում է «Ֆեդերալ Պրեսը»: