Պետությունը պատրաստ է իր կարողությունների չափով օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ անհայտ կորածների ընտանիքներին: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, անհայտ կորածների հարազատների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը:
Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ղեկավար, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ՝ հանրապետությունում ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհայտ կորածների մասին տվյալների ճշգրտման գործընթաց է սկսել: Միաժամանակ, իշխանությունները անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական եւ բժշկական օգնություն տրամադրելու հնարավորություններ փնտրում:
Ջեմմա Բաղդասարյանը ընդգծեց ուժերի ներածին չափով աջակցելու պատրաստակամության մասին՝ նշելով, որ անհայտ կորածների հարազատները կարող են իրենց հարցերն ուղղել ոչ միայն իրեն, այլ նաեւ համապատասխան փորձագետներին, վարչությունների պետերին, եւ բոլոր հարցերին կտրվեն պատասխաններ:
Հանդիպման մասնակիցներին առավել հետաքրքրող հարցերի մեկը հանգստի կազմակերպման խնդիրն էր: Այդ կապակցությամբ փոխնախարարը հաղորդեց, որ իր կողմից ներկայացվող գերատեսչությունը ուղեւորության ֆոնդերի չի տիրապետում, սակայն պաշտպանության եւ առողջապահության նախարարությունների հետ համատեղ պատրաստ է աջակցության հնարավոր ուղիներ որոնել:
Հանդիպման մասնակիցները բողոքել են նաեւ գազի, ջրի, էլեկտրաէներգիայի թանկությունից, ինչպես նաեւ գործազրկությունից:
«Կարծում եմ՝ աջակցության լավագույն միջոցներից մեկը աշխատանքի տեղավորումն է», - հայտարարել է փոխնախարարը՝ նշելով, որ աշխատանքի կարիք ունեցողները, առաջին հերթին, պետք է դիմեն աշխատանքի տեղավորման տարածքային կենտրոններ: «Գիտենք, որ բոլոր ընտանիքներում խնդիրներ կան: Պետք է կայուն եւ ամուր լինել», - կոչ է արել Ջեմմա Բաղդասարյանը:
Ընդ որում փոխախարարը նշել է, որ թեեւ նախարարությունը ֆինանսական աջկացություն տրամադրելու հնարավորություն չունի, պատրաստ է կարիքավորներին հումանիտար օգնություն ցուցաբերել:
«Մենք պատրաստ ենք պարբերական հանդիպումներին, պարտաստ ենք աջակցել հնարավորությունների ներածին չափով», - եզրափակեց Ջեմմա Բաղդասարյանը:
Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության արդյունքում անհայտ կորած են համարվում ավել քան 200 մարդ:





























