Մարդիկ, ովքեր ինչ-որ պաշտոններ են զբաղեցնում, կարող են սրտի կաթված ստանալ: Օրինակ, սպասարկման ոլորտի աշխատակիցներն ու ֆիզիկական աշխատանքով զբաղվողները հայտնվել են ռիսկի խմբում: Այնտեղ են նաեւ գործազուրկները:

Սակայն ամենից շատ վտանգված են մեծածախ առեւտրով զբաղվողները(ԱՄՆ-ում մեծածախ առեւտրականների 2,9 տոկոսը տուժել է սրտի հիվանդություններից կամ ինսուլտից): Ֆինանսական եւ ապահովագրական սեկտորի աշխատակիցների շարքում նման խնդիրներն ամենից հազվադեպն են հանդիպում(0,8 տոկոս):

Հաճախ բարդացումները զարգացել են աղմուկի, սթրեսի հետեւանքով, որը հարուցել է ինքն աշխատանքը կամ անվստահությունը, ծխախոտը եւ հերթափոխով աշխատանքը, հաղորդում է «Meddaily»-ն:

Տվյալ եզրակացությունները հրապարակվել են ԱՄՆ-ում 2008-2012թթ. ընթացքում անցկացված հարցումների արդյունքների վերլուծության հիման վրա: Հարցումները ցույց են տվել հիվանդությունների տարածված լինելը «մինչեւ 55 տարեկան» տարիքային խմբում: