Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկն է այն ֆուտբոլիստներից, ում զայրացնում է հարավաֆրիկյան վուվուզելների բվվոցը:
Պորտուգալացին հանդես է եկել երաժշտական այդ գործիքի օգտագործման դեմ՝ հայտարարելով, որ այն խանգարում է ֆուտբոլիստներին: «Նման ձայնի տակ կենտրոնանալն ահավոր բարդ է»,- ասել է ճանաչված ֆուտբոլիստը:
Ռոնալդուն անդրադարձել է նաեւ խաղերի պաշտոնական գնդակին՝ «Ջաբուլանիին», որի հասցեին եւս քիչ չեն քննադատությունները, եւ նկատել, որ որեւէ լուրջ խնդիր չի տեսնում: «Ես մարզվում եմ դրանով արդեն երկու շաբաթ:
Ջաբուլանիի հետ որեւէ բարդություն չեն զգում»,- ասել է մարզիկը:
Նշենք, որ FIFA-ն օրերս արտահերթ նիստ է գումարելու՝ քննարկելու վուվուզելները մարզադաշտերում արգելելու հարցը:




























