Վաթսունմեկամյա մարզուհի Դոննաջին Ուայլդը սահմանել է նոր համաշխարհային ռեկորդ՝ պլանկա դիրքում մնալով հինգ ժամ, գրել է UPI-ն։

Նա գերազանցել է 2024 թվականին գրանցված իր իսկ նվաճումը սպորտի վետերանների՝ ԱՄՆ Յուտա նահանգում անցկացված Huntsman World Senior Games համաշխարհային խաղերի բացման արարողության ժամանակ։

Ուայլդը պլանկա դիրքը պահել է հինգ ժամ՝ գերազանցելով Գինեսի նախորդ ռեկորդը՝ 4 ժամ 30 րոպե 11 վայրկյան։ Այդ արդյունքը նա սահմանել էր 2024 թվականին։

Փորձը տեղի է ունեցել Huntsman World Senior Games մրցումների բացման շրջանակում, որոնք միավորում են 50-ից բարձր տարիքի մարզիկներին և նվիրված են նրանց մարզական նվաճումներին։

Խաղերի գլխավոր տնօրեն Քայլ Քեյսը նշել է, որ Ուայլդի հաջողությունն արտացոլում է մրցումների հիմնական գաղափարը՝ տարիքը չպետք է խոչընդոտ դառնա սիրած գործով զբաղվելու համար։

«Կարևոր է հասկանալ, թե կյանքի որ փուլում եք գտնվում հիմա, և հիշել, որ պարտադիր չէ կանգ առնել։ Դուք կարող եք շարունակել զբաղվել այն ամենով, ինչով զբաղվել եք նախկինում», — KSL-TV հեռուստաալիքի հարցազրույցում ասել է Քեյսը։ Նա հավելել է, որ խոսքը միայն սպորտի մասին չէ․ տարիքի հետ մարդիկ կարող են շարունակել զբաղվել շատ բաներով, որոնք նրանց հաճույք են պատճառում։