Գերմանացի հետազոտողները պարզել են, որ պարենային կակաչի սերմերի օգտագործումը կարող է բացասական դեր խաղալ թմրանյութի առկայությունը ստուգելիս: Այսպիսի եզրակացության են հանգել վարորդների գերմանական « ADAC» ակումբի մասնագետները:

Փորձագետները վերլուծել են այսպես կոչված «հոգեբանա-բժշկական փորձաքննությունների» արդյունքները՝ հետազոտություններ, որոնք անցկացնում են վարորդների շրջանում, ովքեր զրկվել են վարորդական իրավունքից՝ դրանք վերադարձնելուց առաջ: Պարզվել է, որ նույնիսկ կակաչի սերմով հասարակ փքաբլիթը կարող է ազդել հետազոտության արդյունքի վրա, հաղորդում է «Mignews»-ը:

Ինչպես պարզել են մասնագետները, բանն այն է, որ թեստերը տարբերություն չեն դնում կակաչի տարբեր տեսակների օգտագործման միջեւ եւ հիմնված են օրգանիզմի որոշակի քիմիական ռեակցիաների վրա: Դրա հետեւանքով, պարենային կակաչի սերմ օգտագործած մարդը կասկածի տակ է հայտնվում եւ իրեն փաստացի դատապարտում է վարորդական իրավունքից զրկվելու: