Շախմատասեր ճանապարհորդները կգնահատեն Չեխիայի մայրաքաղաքի փողոցներում հայտնված նորարարությունները: Քաղաքի հինգ վայրերում շախմատի սեղաններ են տեղադրել, որոնցից օգտվել կարող են բոլոր ցանկացողները:
Դրանք տեղադրվել են, մասնավորապես, Կամպա կղզում, Ռիգերայի այգիներում, Գրեբովկա զբոսայգում, ինչպես նաեւ Խաղաղության եւ Կառլովի հրապարակներում: Ըստ Travel-ի, գիշերը ֆիգուրները հավաքում են:
Գաղափարը գործարար Օնդրժեյ Կոբզայինն է: Ավելի վաղ նա Պրահայի փողոցներում նաեւ դաշնամուրներ էր տեղադրել, որոնցից նույնպես կարող էին օգտվել բոլոր ցանկացողները:





























