Կալիֆորնիական «First to Know» կայքը կազմել է հագուստի եւ կոշիկի հնագույն վեց պարագաների ցանկը, որում ներառվել է նաեւ Հայաստանում հայտնաբերված 5.500 տարեկան կոշիկը:

Ցանկում ընդգրկվել են մ.թ. 300 եւ 499 թվականների միջեւ բրդից պատրաստված եգիպտական գուլպաները, 1390 եւ 1485թ.թ. միջեւ Ավստրիայում օգտագործված կրծկալը, Հայաստանում հայտնաբերված կովի կաշվից պատրաստված 5.500 տարեկան կոշիկը, Արեւմտյան Չինաստանում հայտնաբերված 3.300 տարեկան տաբատը, շան ատամներով զարդարված 4.500 տարեկան գերմանական պայուսակը, ինչպես նաեւ Կանադայում հայտնաբերված արեւային ակնոցը, որը շուրջ 800 տարի առաջ օգտագործվել է ձյան վրա արեւի ցոլքերի արտացոլանքը նվազեցնելու համար: