NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում ամերիկյան «Foreign Affairs» ամսագրում հրապարակված «Ամերիկացիները՝ Արցախի համար» կազմակերպության գործադիր տնօրեն Մարկ Դիտցենի հոդվածը:
Բրենդա Շաֆֆերը 2014թ. մայիսի 3-ին հրապարակված «Լեռնային Ղարաբաղը՝ Ղրիմից հետո» հոդվածում ճիշտ էր նկատել, որ խելամիտ կլիներ ակտիվացնել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ գործընկերությունը՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար: Սակայն նա սխալվում է ռազմական գործողությունների դադարեցման հարցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դերն անտեսելով:
Քննարկելով Լեռնային Ղարաբաղում գլխավոր գործող անձանց՝ Շաֆֆերը չի հիշատակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին. անկախ, բայց պաշտոնապես չճանաչված պետություն, որը կառավարում է տարածաշրջանի մեծ մասը: Այդ արտացոլում է հակամարտության մասին ոչ հստակ պատկերացումը, կարծես այն միայն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1994 թվականին ստորագրել է զինադադարի մասին պայմանագիրը եւ մինչեւ 1998թ.-ը եղել է խաղաղ բանակցությունների պաշտոնական մասնակիցը: Այդ նշանակում է, որ Վաշինգտոնը պետք է խրախուսի, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ միասին բանակցությունների սեղանի շուրջ:
Նշելով, որ հայ-թուրքական մերձեցման առեւտրային առավելությունները «հնարավոր են միայն այն դեպքում, եթե Հայաստանը հեռանա գրավյալ տարածքների զգալի մասից», Շաֆֆերը թերագնահատում է Լեռնային Ղարաբաղում հայերի կողմից վերահսկվող անվտանգության գոտիների կարեւորությունը, որոնք գոյություն ունեն տարածաշրջանի ներսում բնակչության պաշտպանության համար:
Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, ինչի մասին է վկայում շփման գծից դիպուկահարներին հեռացնելու մասին ԵԱՀԿ-ի առաջարկության մերժումը, ինչի շուրջ Հայաստանը համաձայնություն տվել է, ապացուցում է, որ այդ տարածքների վերահսկողությունն անվտանգության տեսանկյունից անհրաժեշտություն է Հայաստանի համար: Քանի դեռ Ադրբեջանը ցույց չի տվել, որ իսկապես խաղաղություն է ուզում, Թուրքիայի հետ առեւտուրը բավարար չի լինի՝ Հայաստանի հաշվարկները փոխելու համար:




























