Հարավկորեական գիտնականներն առաջարկել են ծխախոտի քնթուկներն օգտագործել որպես էներգիայի պահուստ համակարգիչների եւ տարբեր սարքավորումների համար: Այս մասին ասվում է Nanotechnology գիտական ամսագրում հրապարակված հոդվածում:

Մասնագետները հավաստում են, որ քնթուկները կարելի է վերամշակել եւ օգտագործել որպես էլեկտրոդների ծածկույթ: Դրանք ավելի էժան եւ արդյունավետ են, քան ներկայում օգտագործվող գրաֆենն ու ածխածնային խողովակները:

Խոսքն ածխածնային ֆիլտրերի մասին է, որոնք կարող են հեշտությամբ վերամշակվել պիրոլիզի միջոցով:

Նշվում է, որ տարեկան աշխարհում օգտագործվող 6 տրիլիոն ծխախոտից շուրջ 4.6 տրիլիոնն աղբամանի մեջ գցելու փոխարեն գետին են նետում: Միաժամանակ, ծխախոտի մնացորդները տոքսիններ, նիկոտին, քաղցկեղածին նյութեր են պարունակում, որոնք վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի համար: Այդ պատճառով, ըստ Gazeta.ru-ի, մասնագետները նույնիսկ առաջարկել են ընդհանրապես արգելել ծխախոտի ֆիլտրերի գործածումը: