Հապալասը հակաօքսիդանտների եւ անտոցիանների հարուստ աղբյուր է, որոնք հարկավոր են նյարդային համակարգի, սրտի եւ անոթների նորմալ գործունեության համար:
Մինչ այժմ համարվում էր, որ այդ հատապտուղներն ավելի լավ է օգտագործել թարմ վիճակում, սակայն Հարավային դակոտային պետական համալսարանը հաստատել է, որ հապալասի սննդարար հատկությունները սառեցումից հետո ավելանում են:
Հակաօքսիդանտների մեծ մասը հատապտուղների կեղեւի մեջ է, որը մարդը դժվարությամբ է յուրացնում: Սառեցումը խախտում է դրա բաղադրությունը, դյուրացնում դրա մարսումը: Սա ոչ մի կերպ չի ազդում հակաօքսիդանտների թվի վրա նույնիսկ 5 ամիս անց, հաղորդում է «Kedem»-ը:
Ստացվում է , որ հապալասն ավելի օգտակար է սառեցված հատապտուղների կոկտեյլի տեսքով:





























