Ղազախստանում երեխաներին վնասակար տեղեկատվությունից պաշտպանելու ծրագրի շրջանակներում պոռնոգրաֆիկ նյութերով 486 կայք է արգելափակվել: Համապատասխան որոշումը կայացրել է Աստանայի Եսիլի շրջանային դատարանը՝ ի պատասխան պետական վերահսկիչ գերատեսչությունից ստացված հայցի:
Խոսքը արտասահմանյան ինտերնետ-պորտալների մասին, որոնց անունները չեն հրապարակվում:
Նշենք, որ Ղազախստանի իշխանությունները համեմատաբար հաճախ են բարձրացնում էլեկտրոնային ռեսուրսները ժամանակավոր կամ մշտապես արգելափակելու հարցը: Այսպես, 2011-ին եւ 2013-ին այդ երկրում արգելափակվել է LiveJournal բլոգ-հարթակը: Նման որոշման պաշտոնական պատճառ էր նշվել ծայրահեղական բովանդակության նյութեր կայքում հրապարակելը, հաղորդում է runews24.ru-ն:





























