Ամերիկացի գիտնականները պնդում են, որ շաբաթական մեկ անգամ խորոված ձուկ ուտեկն օգտակար է ուղեղի առողջության համար:
Այս փորձին մասնակցել է 260 մարդ, մագնիսա-ռեզոնանսային պատկերագրության անցկացումից հետո լուսանկարները մանրամասնորեն զննվում էին:
Այնուհետ փորձի բոլոր մասնակիցները պետք է պատասխանեին հարցին այն մասին, թե որքան հաճախ են սննդակարգում ձուկ օգտագործում, ինչպես են այն պատրաստում, հաղորդում է «Vladtime»-ը:
Նման հարցն անհրաժեշտ էր, քանի որ գրիլում պատրաստված կամ խորոված ձուկն ավելի շատ օմեգա-3 ճարպաթթու է պարունակում, որոնք հայտնի են մարդու ուղեղի վրա իրենց դրական ազդեցությամբ:
Մթերքը տապակելու ընթացքում նման թթուների կազմությունը խախտվում է:
Արդյունքում հայտնի է դարձել, որ այն մասնակիցները, ովքեր ամեն շաբաթ խորոված ձուկ էին օգտագործում, ավելի բարձր ցուցանիշներ ունեին: Օրինակ, մոխրագույն նյութի՝ հիշողության համար պատասխանատու հատվածի ծավալն ավելի էր 4,3 տոկոսով, իսկ մտածողության համար պատասխանատու հատվածը՝ 15 տոկոսով:





























