Մարդը կարող է ռեստորան գնալ, նախապես որոշելով ինչ-որ օգտակար սնունդ պատվիրել, սակայն արդյունքում առավել հաճախ դարձյալ վնասակար ուտեստներ ուտում:
Կորնելի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչու այդքան հեշտ տրվել գրավչությանը, երբ ընթրում են դրսում: Նրանք նշում են, որ պատասխանը ոչ միայն կամքի ուժի բացակայությունն է, այլ առաջին հերթին ճաշացանկի կառուցումը:
Նման եզրակացության են հանգել մասնագետները, որոնք վերլուծել են 217 ճաշացանկ ու ավելի քան 300 այցելու ընտրած ուտեստ, հաղորդում է «Kedem»-ը:
Առաջին հերթին, առանձնահատուկ նշված ուտեստը տրամադրում է պատվիրել այն՝ մեծ տառատեսակ կամ վառ գույն: Մեծամասամբ դրանք ճաշացանկի ամենաքիչ օգտակար կետերն են, նշում են գիտնականները:
Երկրորդ, մանրամասն նկարագրված ուտեստները կարծիք են ստեղծում, թե դրանք ավելի համեղ են: Այցելուները պատրաստ էին վճարել միջինը 12 տոկոսով ավելի ուտեստի համար, որն առավել մանրամասն է նկարագրված:
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ երբ ուտեստի անվանումը ճաշացանկում փոխվում էր, այն ավելի արտահայտիչ դարձնելու համար, այցելուների շրջանում առավել ճանաչված էին դառնում:





























