Միխայիլ Շումախերի մրցարշավային երկնաքարը՝ Ferrari F-2000-ը աճուրդի է հանվել: Ավտոմեքենան աճուրդի կհանի մրցարշավորդի կինը՝ Կորինա Շումախերը: Աճուրդը տեղի կունենա Քալիֆորնաիայում, մեկնարկային գինը 1,5 մլն եվրո է, հաղորդում է Autonews-ը:
Հիշեցնենք, որ Միխայիլ Շումախերը կոմայից դուրս է եկել հունիսի 16-ին: Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոնը հոսպիտալից Գրենոբլի վերականգնողական կենտրոն է տեղափոխվել ուղղաթիռով: Բժիշկները դեղորայքային կոմայից դուրս են բերել երկու ամիս առաջ:
Մրցարշավորդը տուն կվերադառնա այս ամառն:
Դեկտեմբերի 29-ին Շումախերը ֆրանսիական Ալպերում լեռնային դահուկավազքի ժամանակ ընկել էր, որի արդյունքում ծանր գանգուղեղային վնասված է ստացել եւ 2 վիրահատություն տարել:
Բժիշկների խոսքով՝ նրան փրկել է սաղավարտը:





























