Արգենտիանայում հայտնի իրավապաշտպան Էսթելա դե Կարլոտոն 36 տավա որոնումներից հետո գտել է իր թոռանը, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Latin American Herald Tribune-ին:
83-ամյա դե Կարլոտոյի կազմակերպությունը զբաղվում է ռազմական դիկտատուրայի ժամանակահատվածում անհետացած երեխաների որոնումներով: Լաուրա Կարլոտոյի աղջիկը 1970-ական թթ. կալանվորվել եւ սպանվել է բանտում: Արդյունքում պարզվել է, որ 1978թ. վերջինս տղա է ունեցել, սակայն երեխայի ճակատագրի մասին երկար ժամանակ ոչինչ հայտնի չի եղել:
Դե Կարլոտոն թոռանը կարողացել է գտնել ԴՆԹ թեստի օգնությամբ:
Ընդհանուր առմամբ, 1976-1983թթ. Ադրգենտինայում ռազմական բռնակալության ժամանակահատվածում մահապատժի ենթարկված ծնողների՝ տեղահանված երեխաների թիվը կազմում է 500: Իրավապաշտպաններին հաջողվել է գտնել նրանցից 114-ին:





























