«Ռոսսելխոզնադզորը» օգոստոսի 6-ից ժամանակավորապես կսահմանափակի Ռումինիայից ներմուծվող խոշոր եղջերավոր անասունների մատակարարումները կովի կատաղության բռնկման պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ռումինիայի տարածքում խոշոր եղջերավոր անասունների սպունգանման էնցեֆալոպատիայի բռնկման կապակցությամբ օգոստոսի 6-ից ժամանակավորապես արգելվում է մոլդովական խոշոր եղջերավոր անասունների, դրանց մսի, միս եւ ոսկորի, ենթամթերքի ներմուծումը Ռուսաստան», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ, «Ռոսսելխոզնադզորը» դադարեցրել էր ուկրաինական հյութերի ներմուծումը ՌԴ: Հուլիսի 30-ին հայտնի դարձավ, որ օգոստոսի 1-ից «Ռոսսելխոզնադզորը» կարգելի նաեւ լեհական մրգերի եւ բանջարեղենի ներմուծումը ՌԴ տարածք:
Հուլիսի 18-ին «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավորապես արգելել էր Մոլդովայից թարմ մրգերի ներմուծումը Ռուսաստան:




























