Հինդուիստական գերագույն աստծուն՝ աշխարհաստեղծման պահապան Վիշնուին նվիրված Տիրումալի Վենկատեշվարիի տաճարի վարչության կոմիտեն Հնդկաստանի պետական բանկում կրոնական հաստատության հաշվին 1800 կգ ոսկի է փոխանցել: Այժմ տաճարի հաշվին ավելի քան 5 տոննա ազնիվ մետաղ կա, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Տիրումալ Վենկատեշվարիի տաճարը տեղակայված է Հնդկաստանի հարավում գտնվող Անդհրա-Պրադեշ նահանգի Տիրուպատի քաղաքի մոտակայքում եւ ամենահայտնի սրբատեղիներից է համարվում: Որոշ տվյալների համաձայն՝ ամեն ամիս ուխտագնացները 100 կգ ոսկի եւ 120 կգ արծաթ են բերում այստեղ, իսկ խոշոր հինդուիստական տոների ժամանակ՝ շատ ավելի:
Երկրի հարավում հինդուսիտական տաճարներում հսկայական քանակությամբ թանկարժեք մետղաներ են պահվում: Դրանք պահպանվել են հնագույն ժամանակներից, քանի որ տվյալ շրջանը ենթարկվել է մուսուլմանական զավթիչների արշավանքներին:
2011թ. Հնդկաստանի հարավում գտնվող Կերալ նահանգի Պադմանաբհասվամի տաճարում 15 մլրդ արժողությամբ թանկարժեք իրեր էին հայտնաբերվել: Փորձագետների գնահատումներով՝ տեղական բնակիչների տներում եւ երկերի կրոնական հաստատություննում առնվազն 20 հազար տոննա ոսկի է պահվում:





























