Քաղցկեղից բուժված յուրաքանչյուր տասներորդ հիվանդ շարունակում է ծխել, Cancer Epidemiology, Biomarkers & Prevention թերթին հաղորդում են բժիշկները:
Այս ճշմարտությունը բացահայտվել է օնկոլոգիկ հիվանդների շրջանում անցկացված հետազոտության միջոցով: Հարցվել են նախկինում կրծքագեղձի, միզապարկի, հաստ աղիի, թոքի, երիկամի քաղցկեղով հիվանդ մարդիկ:
Ախտորոշումը ստանալուց 10 տաս տարի անց հիվանդությունը հաղթահարած հիվանդների 9,3%-ը ծխում են, 41.2%-ը դադարել են ծխել, եւ 49,6%-ը նախկինում երբեք չեն ծխել: Ծխողների 88,6%-ը ախտորոշումն իմանալուց հետո դադարեցրել են այդ վտանգավոր սովորությունը:
Չնայած ախտորոշմանը,ամենից հաճախ շարունակում են ծխել երիտասարդ հիվանդները, կանայք, եկամտի եւ կրթության ավելի ցածր մակարդակ ունեցող մարդիկ:
Հեղինակները նշում են, որ ախտորոշումից հետո տարիներով ծխող մարդկանց բնորոշ են ճակատագրապաշտությունն ու ռիսկի անտեսումը:





























