Դինոզավրերի մասին դասական «Յուրի ժամանակաշրջանի այգի» ֆիլմի աստղ Ջեֆ Գոլդբլյումն օգնել է նորապսակներին Տորոնտոյից ուրախ հարսանեկան լուսանկար ունենալ, հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով կանադական «National Post» պարբերականին:

61-ամյա Գոլդբլյումը հարսանիքին եկել էր իր 30-ամյա ընկերուհի Էմիլի Լիվինգսթոնի հետ: Լուսանկարիչ Ադամ Բիսենթալը հյուրերին խնդրել է պատկերացնել, թե իրենք մահացու վտանգից են փախչում «Յուրի ժամանակաշրջանի այգի» ֆիլմի հերոսներ Յան Մալքոլմի (Ջեֆ Գոլդբլյում) հետ, որից հետո լուսանկարի մեջ դինոզավր է մոնտաժել:

Իրենք Գոլդբլյումն ու Լիվինգսթոնը հուլիսին են նշանադրվել:

«Յուրի ժամանակաշրջանի այգի» (1993թ.)  ֆիլմի վերանկարահանումն էկրան կբարձրանա 2015թ.-ին: Այն կնկարահանեն Նոր Օրլեանի ատրակցիոն-պարկում: