Հայաստանի կառավարության ծրագրով հուլիսի 28-ին մարզաառողջարանային ճամբարներ են մեկնել երեւանաբնակ 425 երեխաներ: Սա ամառային հանգստի մեկնած երեխաների երրորդ հերթափոխն է, որը  փոխարինել է երկրորդ հերթափոխի նույն թվով ճամբարականներին: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ դպրոցականներին ճանապարհել, դիմավորել, նաեւ անձամբ ճամբարներ են այցելել եւ տեղում երեխաների հանգստի պայմաններին ծանոթացել վարչական շրջանների ղեկավարները:  Ծրագրում հիմնականում ընդգրկվել են   զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ եւ սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13  տարեկան  երեխաները:

Ընդհանուր առմամբ երեք հերթափոխով մարզաառողջարանային ճամբարներում ամառային հանգստը կանցկացնի մայրաքաղաքի վարչական 12 շրջանների 1175 աշակերտ: