Air India ընկերությունը հարկադրված է եղել հետ կանչել իր ինքնաթիռներից մեկին այն բանից հետո, երբ անձնակազմի անդամները օդանավում առնետ են նկատել, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով France-Presse գործակալությանը:

Ինքնաթիռը պետք է իրականացներ Նյու-Դելի -  Կալկուտա թռիչքը, երբ հաղորդվել է այնտեղ գտնվող կրծողների մասին:

Մասնագետների խոսքով՝ առնետներով լցված օդանավը չպետք է օդ բարձրանա: Նույնիսկ մեկ կրծող կարող է շարքից հանել էլեկտրական հաղորդալարերը, ինչն էլ ողբերգական հետեւանքների կարող է հանգեցնել:

Air India-ի աղբյուրը հաղորդել է, որ օդանավում առնետների առկայությունը ամբողջ աշխարհում «սովորական երեւույթ է» եւ «ցանկացած վայրում» նման բան կարող է պատահել:

Սա առաջին դեպքը չէ, որբ հնդկական ավիաընկերությունը կրծողների պատճառով վնասներ է կրում: Այդ տարվա փետրվարին առնետների պատճառով  հետաձգել էր ներքին չվերթը, իսկ 2009թ. անձնակազմը 9 շարունակ փորձել է բռնել կենդանիներին: