Չինաստանում մահապատժի են ենթարկել թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող Հարավային Կորեայի երկու քաղաքացիների:
3 տարի առաջ նրանք ապօրինաբար 14 կգ մետամֆետամին են ներմուծել Չինաստան:
Դատավճիռը իրականացվել է՝ չնայած ներողամիտ գտնվելու Սեուլի բազմաթիվ խնդրանքներին:
Սա 2004թ.ից ի վեր Հարավային Կորեայի քաղաքացիների մահապատժի առաջին դեպքն է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Սեուլը խորապես հիասթափված է չինական իշխանությունների գործողություններին:





























