Բրիտանացի դպրոցականները Նորթամբերլենդ կոմսությունում (Անգլիա) հնագիտական պեղումների ընթացքում ինքնատիպ ոսկե զարդ են հայտնաբերել: Ալսթոնի տարրական դպրոցի աշակերտները կամավորության սկզբունքով մասնակցել են հին գերեզմանի պեղումներին:
«Սկզբում ես կարծեցի, թե դա պլաստիկ է, բայց երբ իմացա, որ ոսկի է, շատ ուրախացա»,- լրագրողների հետ զրույցում տպավորություններ է ներկայացրել պատանի հնագետներից մեկը:
Հայտնաբերված ոսկե զարդը 33 մմ երկարություն ունի, զարդարված է նրբաճաշակ զարդանախշով եւ, ենթադրաբար, օգտագործվել է որպես հերակալ: Այս մասին գրում է Informing-ը:
Զարդը թվագրվում է մ.թ.ա. 2.300 թվականով: Նման մեկ այլ իր հայտնաբերվել է 1935 թվականի հնագիտական պեղումների ժամանակ:
Փորձագետների կողմից ուսումնասիրվելուց հետո գտածոն, հավանաբար, կուղարկվի Նյուքասլի թանգարան, որտեղ արդեն մի քանի տասնյակ տարի պահվում է այդ զարդի «նմանակը»:





























