Ամերիկյան Օհայո նահանգի համալսարանի հոգեբանները կարող են պաթոլոգիկ նարցիսիզմով տառապող մարդուն բացահայտել 20 վայրկյանում: Դրա համար նրանք նոր թեսթ են կազմել, որն ընդամենը մեկ հարց է պարունակում:

Մարդու ինքնասիրահարվածության, եսասիրության եւ փառասիրության աստիճանը պարզել կարելի է՝ պատասխանելով մեկ հարցի. «Որքանո՞վ եք համաձայն հետեւյալ պնդմանը. «Նարցիսիզմը հատուկ է ինձ»:

Գիտնականներն ասում են, որ ինքնասիրահարվածության հակում ունեցող մարդիկ, ովքեր վստահ են, որ իրենք ուրիշներից ավելի լավն են, հեշտությամբ են համաձայնում այս պնդմանը:

Ըստ Informing-ի, պարզվել է, որ դրա համար ամենեւին պարտադիր չէ երկար թեսթեր անցկացնել, որոնք նախկինում 20 րոպե էին խլում:

Նշվում է, որ նոր թեսթը ստեղծելու համար մասնագետները 11 հետազոտություն են անցկացրել, որոնց մասնակցել են շուրջ 2.200 կամավորներ: