Դիեգո Պերես Էնաոն, ով առավել հայտնի է Դիեգո Ռաստրոխո անվամբ, Կոլումբիայի ամենախոշոր թմրավաճառներից մեկն է, որին Ֆլորիդայի Հարավային շրջանի դատարանը դատապարտել է 30 տարվա ազատազրկման

Ինչպես հաղորդում են կոլումբիական լրատվամիջոցները, դատավճռի կայացման ժամանակ, ինչը երեք ժամ է տեւել, դատավորը նշել է, որ նման որոշում է կայացրել, քանի որ «չի կարողացել անտեսել փաստերը»: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի համաձայն՝ Դիեգո Ռաստրոխոն ընդունել է, որ 1994թ.-ից մասնակցել թմրանյութերի անօրինական շրջանառության, սկզբում իր ղեկավար Վիլբեր Վարելայի հետ, իսկ նրա սպանությունից հետո ինքնուրույն: Կոկաինը հիմնականում Մեքսիկայի միջով ուղարկում էին ԱՄՆ: Ամերիկյան իրավապահների տվյալներով՝ հանցագործը հասցրել է Միացյալ Նահանգներ մոտ 81 տոննա թմրանյութ ուղարկել:

Ռաստրոխոյին ձերբակալել են 2012թ.-ին Վենեսուելայի իրավապահ մարմինները կոլումբիացիների հետ համատեղ, որոնք մինչ այդ անարդյունք փորձում էին ձերբակալել նրան 10 տարի շարունակ: Ձերբակալությունից հետո հանցագործին նախ հանձնել են Կոլումբիային, ապա ԱՄՆ-ին: