ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ Ռուսաստանի տնտեսությունը Արեւմուտքի երկրների կողմից կիրառվող պատժամիջոցների արդյունքում «կանգ է առել»:
Ելույթ ունենալով Վաշինգթոնում կայացած մամուլի ասուլիսին՝ Օբաման նշել է, որ «պատժամիջոցները աշխատում են՝ ինչպես եւ ենթադրվում էր, հսկայական ճնշում գործադրելով ռուսական տնտեսության վրա», - հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իր հերթին, Սպիտակ տան ներկայացուցիչ Լորա Լուկաս Մագնուսոնը, մեկնաբանելով Ռուսաստանի կողմից գյուղատնտեսական արրտադրանքի, հումքի եւ պարենի ներմուծման արգելքը, հայտարարել է, որ «Արեւմուտքի եւ արեւմտյան ընկերությունների դեմ ուղղված պատախան քայլերը միայն կուժեղացնեն Ռուսաստանի միջազգային մեկուսացումը եւ հետագայում եւս բացասաբար կազդեն նրա տնտեսության վրա»:
Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «երկրի ազգային շահերի պաշտպանության նպատակով» հատուկ տնտեսական միջոցառումների կիրառման մասին հրաման էր ստորագրել:
Որոշումը մեկ տարվա ընթացքում արգելում է գյուղատնտեսական արտադրանքի, հումքի եւ պարենի ներմուծումը այն երկրներից, որոնք ուկրաինական իրադարձությունների ֆոնին պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ:
Մասնավորապես, Ռուսաստանը պատրաստ է ամբողջողվին արգելել Եվրամիությունից մրգերի եւ բանջարեղենի ներմուծումը: Ալեքսեենկոն նաեւ հավելել է, որ Ռուսաստանը լիովին կարգելի ԱՄՆ-ից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը, այդ թվում եւ՝ հավի մսի:





























