ՌԴ պետդումայում ծրագրվում է շաքար պարունակող ոչ ալկոհոլային ըմպելիքների վրա հատուկ ակցիզների ներմուծումը նախատեսող օրինագիծ մտցնել: Այդ մասին գրում է «Իզվեստիան»:
«Արդեն վաղուց հայտնի է, որ քաղցր գազավորված ըմպելիքը, մասնավորապես Coca-Cola-ն, եթե ոչ գլխավոր, ապա կարեւոր ճարպակալման եւ դրա հետ կապված հիվանդությունների՝ քաղցկեղի, ինֆարկտի եւ այլն պատճառներից է: Ակցիզը քաղցր ըմպելիքները ավելի թանկ, հետեւաբար, սպառողների համար պակաս նախընտրելի կդարձնի», - նշել է ՌԴԿԿ-ի գլխավոր իրավաբան Վադիմ Սոլովյովը:
Աղբյուրի խոսքով՝ ակցիզից հնարավոր եկամուտները դեռեւս հաշվարկելը դժվար է: Նմանատիպ հարկեր գործում են Ֆինլանդիայում, Հունգարիայում, Նորվեգիայում եւ այլ երկրներում:
Սոլովյովն ընդգծել է, որ Coca-Cola-ի արտադրանքի ներմուծման վրա լրացուցիչ հարկի սահմանման որոշման վրա ազդել է այն փաստը, որ ընկերությունը հետ է կանչել իր գովազդը 4 ռուսական ալիքներից՝ պայմանավորված Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցներով:





























