Բրազիլիայի թռչնաբուծական ձեռնարկությունները հայտարարել են Ռուսաստան հավի միս արտահանելու պատրաստակամության մասին՝ պայմանավորված Ռուսաստանի կողմից որոշ երկրների գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման արգելքով: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Կենդանական սպիտակուցների արտադրողների ընկերակցության նախագահ Ֆրանսիսկու Տուրրուին:
«Ավելացնելով մատակարարումները՝ այս տարի արդեն Բրազիլիան կարող է հավի մսի արտահանմամբ իր համար ռեկորդային մակարդակ գրանցել՝ 4 մլն տոննա», - նշել է Կենդանական սպիտակուցների արտադրողների ընկերակցության թռչնաբուծական հատվածի ղեկավար Ռիկարդու Սանտին:
Աղբյուրի խոսքով՝ հավի մսի բրազիլական արտադրողները կարող են ավելացնել մատակարարումները մինչեւ 150 հազար տոննա:
Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «երկրի ազգային շահերի պաշտպանության նպատակով» հատուկ տնտեսական միջոցառումների կիրառման մասին հրաման էր ստորագրել:





























